Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հավկիթի օգտակար հատկությունները. 168.am

Հավկիթի օգտակար հատկությունները. 168.am

Հավկիթը բավականին հասանելի մթերք է: Թվում է, թե դա մեզ շատ ծանոթ մթերք է, բայց հավկիթի բոլոր օգտակար հատկություններին չէ, որ ծանոթ է յուրաքանչյուրս:

Հավկիթի օգտակար հատկությունները

1. Հեշտ է մարսվում

Եփած ձուն շատ օգտակար է ստամոքսի համար, նաև ամրացնում է իմունային համակարգը:

2. Իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը

Գիտնականները պնդում են, որ շաբաթական 6 ձու օգտագործելն էականորեն իջեցնում է այդ հիվանդության առաջացման ռիսկը:

3. Օգտակար է տեսողության համար

Հավկիթը պարունակում է կարոտինոիդներ, լյուտեին և զեաքսանտին, որոնք օգնում են պահպանել տեսողությունը և աչքերի առողջությունը:

4. Ամրացնում են եղունգները և մազերը

Ամինաթթուները, երկաթը և ցինկը, որոնք պարունակվում են ձվի մեջ, օգտակար են եղունգների և մազերի համար:

5. Պահպանում է մարմնի քաշը

Հավկիթը հարուստ է սպիտակուցներով, որոնք օգնում են պահպանել մարմնի քաշը:

6. Ամրացնում է ոսկրերը

Կալցիումի յուրացման համար օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին D: Այս վիտամինը ֆոսֆորի և կալցիումի հետ ընդունակ է կանխարգելել ոսկրերի հետ կապված տարբեր խնդիրներ:

7. Անհրաժեշտ է ուղեղի առողջացման համար

Ֆոլաթթուն, որը պարունակվում է ձվի դեղնուցի մեջ, պահպանում է նյարդային բջիջները և ստիպում է ուղեղին ճիշտ աշխատել:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ